ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Իսպանիան Ֆրանսիային միացնող մայրուղին փակ է

Իսպանիան Ֆրանսիային միացնող մայրուղին փակ է
24.10.2020 | 21:45

Իսպանիան Ֆրանսիային միացնող մայրուղին փակ է, հայերը բողոքի ակցիա են անցկացնում՝ բարձրաձայնելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին՝ ընդգծելով Թուրքիայի աջակցությունը: Հայկական եռագույնով ու պաստառներով բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Իսպանիան չլռի, ճանաչի Արցախի անկախությունը:

«Արթնացիր Իսպանիա», «Էրդողանը ահաբեկիչ է», «Դադարեցրեք պատերազմը», «Հաղթելու ենք». այս և այլ վանկարկումներով ակցիայի մասնակիցները կոչ են անում Իսպանիայի իշխանություններին անտարբեր չլինել: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ դա ինքնաբուխ հավաք է, նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է իր ներդրումն ունենալ տեղի հասարակությանն իրազեկելու, իշխանություններին բողոքի ձայնը հասցնելու գործում: Մասնակիցները պահանջում են, որ լրատվամիջոցները գան և ուղիղ եթերում լայնորեն լուսաբանեն ակցիան:

Դիտվել է՝ 3891

Մեկնաբանություններ